Շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային տուրը` փետրվարի 11-ին
Սպորտ
17:39 20/01/2017
Հայաստան

Շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային տուրը` փետրվարի 11-ին

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին շրջանի զույգերի ցանկը: Համաձայն վիճակահանության` առաջին շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու հնդիկ Պադմինի Ռութը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Չինաստանի ներկայացուցիչ Նի Շիցյունի հետ:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, առաջնության բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 10-ին, իսկ առաջին շրջանի առաջին պարտիաները` փետրվարի 11-ին: Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք շախմատի կանանց աշխարհի առաջնութունն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Մրցաշարին կմասնակցեն 64 շախմատիստուհիներ:

Placeholder
Շախմատի աշխարհի առաջնության մեկնարկային տուրը` փետրվարի 11-ին