«Տաշիր»-ն Արցախում տարբեր ծրագրեր է նախատեսում իրականացնել
Տնտեսություն
14:44 20/01/2017

«Տաշիր»-ն Արցախում տարբեր ծրագրեր է նախատեսում իրականացնել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր»  ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր»  ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը և հույս հայտնելով, որ հետագայում ևս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Placeholder
«Տաշիր»-ն Արցախում տարբեր ծրագրեր է նախատեսում իրականացնել