Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. ՀԺ
Օրվա մամուլ
09:03 21/01/2017

Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. ՀԺ

Գագիկ Բեգլարյանն այս օրերին  գտնվում է  արտերկրում և  նախօրեին  չի մասնակցել  Հանրապետական կուսակցության  ԳՄ նիստին:  Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է  նաև ՀՀԿ կազմակերպչական  հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: 

Թերթի տեղեկություններով,  Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի  իշխանությունների հետ,  նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե ետընտրական  զարգացումներում  պատշաճ ներկայացվածություն ապահովել  իր համար: 

«Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ  Բեգլարյանն իր հնարավորություններն ու  ազդեցությունն օգտագործի  ՀՀԿ-ի համար,  որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ;  Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից  և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում:  Հիշեցնենք, որ նախօրեին  ԳՄ նիստին չէր մասնակցել նաև  ՀՀ նախկին  վարչապետ  Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով  դժգոհ է իշխանություններից»,-հավելել է թերթը:

 

Placeholder
Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ. ՀԺ