Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:01 21/01/2017

Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»

Երեկ փակ դռների ետևում կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը, որին չեն մասնակցել ոչ հյուրեր, ոչ լրագրողներ։ Ժամանակին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն էր և համագումարներն էլ բաց էր անում, որոնք լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Վերջին շրջանում կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ ՀԺԿ ղեկավարությունը չափազանց քչախոս է դարձել. գրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, թե  իրենք տարիներ շարունակ փորձում են ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույց անել, ապարդյուն։ Երեկ նա վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։

«Հրապարակ»-ը տեղեկացնել է, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ, որի բարեհաջող ավարտից հետո նրան, ըստ ամենայնի, կգրեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում։

Placeholder
Գագիկ Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»