Էդմոն Մարուքյան. Ծառուկյանի դաշինքի հետ միավորման հարց  «Ելք»-ում չի քննարկվել. «168 ժամ»
Օրվա մամուլ
09:09 21/01/2017

Էդմոն Մարուքյան. Ծառուկյանի դաշինքի հետ միավորման հարց «Ելք»-ում չի քննարկվել. «168 ժամ»

Այսօր՝ հունվարի 21-ին՝  տեղի կունենա «Ելք»  դաշինքի անդրանիկ համագումարը:  «Ելքի» անդամ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունները  կքննարկեն ապրիլին  կայանալիք խորհրդարանական  ընտրությունների հետ կապված  գործընթացները:

 «Լուսավոր Հայաստան  կուսակցության խորհրդի նախագահ  Էդմոն Մարուքյանը  «168 ժամ»-ի թղթակցի հետ  զրույցում նշել է, որ  համաժողովում կլինեն ելույթներ,  կներկայացվեն մոտեցումներն ու  ծրագրերը,  որը նախընտրական ծրագրի հիմքն է լինելու, իսկ բուն նախընտրական ծրագիրն ավելի ուշ  և ավելի մանրամասն կլինի:  Համատեղ ցուցակ համաժողովում չի ներկայացվելու:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝  ընտրացուցակ ներկայացնելը դեռ վաղ է:  Նա հայտնել է, որ  Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ  միության հարց  «Ելքում» չի քննարկվել: «Բանակցությունները շարունակվում են «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք հույս ունենք, որ «Ժառանգությունը», դեռ հնարավոր է՝  միանա մեզ:  Այդ ուղղությամբ քննարկումներ կան և այս պահին ես ավելի բնական ու հնարավոր եմ համարում  «Ժառանգության» միացումը ՝ նաև արժեքային համակարգի տեսլականի  առումով»,- ասել է Մարուքյանը:

Placeholder
Էդմոն Մարուքյան. Ծառուկյանի դաշինքի հետ միավորման հարց «Ելք»-ում չի քննարկվել. «168 ժամ»