Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ավագ որդուն՝ Եգոր-Դանիելին Ֆլորիդայում ալիգատորը կծել է։ Այս մասին հայտնել է ուկրաինական «Ստրանա» պարբերականը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Տղան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վնասված ձեռքի լուսանկարը և գրել, որ պահը, իհարկե, տհաճ է, սակայն իր հետ ամեն ինչ կարգին է»,- նշվում է հաղորդագրությունում:
Պարբերականի տվյալներով՝ Կիևի քաղաքապետի որդին որպես կամավոր աշխատում է Մայամիից ոչ հեռու գտնվող Էվերգլեյդս ազգային պարկում։ Այնտեղ նա խնամում է ալիգատորներին։
Placeholder