Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալվել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարը
Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և տուրզիմի նախարար Չո Յուն Սունը ձերբակալվել է կոռուպցիոն սլանդալը հետաքննող հատուկ հանձնաժողովի կողմից հարցաքննությունից հետո և հրաժարական է տվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով kyodonews.jp-ին:
Նրան կասկածում են, որ նա կազմել է մշակութային այն գործիչների «սև ցուցակը», ովքեր քննադատաբար են վերաբերում նախագահ Պակ Կին Հեի իշխանությանը: Ցուցակը, որում ընդգրկված է 9400 դերասան, երաժիշտ և մշակույթի գործիչ, ստեղծվել է, որպեսզի այդ մարդկանց զրկեն պետական ցանկացած տեսակի սուբսիդիաներից կամ օգնությունից: Դատարանը նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ձերբակալության օրդեր է տվել:
Չո Յուն Սունը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախարարը, ով ձերբակալվել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում:
Հարավային Կորեայում նախագահի լավագույն ընկերուհու շուրջ կոռուպցիոն սկանդալ է ծագել 2016 թվականի աշնանից: Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից, խաբերությամբ հարավկորեական ընկերություններից գումաներ է շորթել: Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմփիչմենթ է հայտնել նախագահ Պակ Կին Հեին: