ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
Մշակույթ
10:08 21/01/2017
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները ստացել են տվյալներ, որոնք հաստատում են, որ Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում ահաբեկիչները ոչնչացել են ճարտարապետական համալիր Տետրապիլոնը և ամֆիթատրոնի նախաբեմը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են միջազգաին կազմակերպությունից:

«Այս միտումնավոր ոչնչացումները նոր ռազմական հանցագործություն են և մեծ կորուստ սիրիական ժողովրդի, ամբողջ մարդկության համար»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Նրա խոսքով, «մշակութային ժառանգությանը նոր հարվածը» հասցվել է «մի քանի ժամ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հնագույն թատրոնի տարածքում զանգվածային  մահապատիժների մասին»:

«Սա խոսում է այն մասին, որ ծայրահեղականները ձգտում են ոչնչացնել նաև պատմական, մշակութային հուշարձանները, որպեսզի սիրիական ազգին զրկեն անցյալից և ապագայից», - ասել է  Ի.Բոկովան:

Պալմիրայի Տետրապիլոնը վկայում է հզորագույն մի ժամանակաշրջանի (մ.թ 270 թվականը) մասին, երբ Զենոբիա թագուհին հասավ իր իշխաության գագաթնակետին: Պալմիայի թատրոնը թվագրվում է մ.թ. 2-րդ դարով: Պալմիրան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 1980 թվականին, իսկ 2013-ից ընդգրկվել էվտանգված հուշարձանների Համաշխարհային ժառանգության  ցուցակում:

Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: 2016-ի  մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Այս տարվա հունվարի 18-ին ՌԴ ՊՆ տեղեկատվություն էր ստացվել, որ ահաբեկիչները Պալմիրա մեծ քանակությամբ պայթուցիկներ են տեղափոխել՝ քաղաքում պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելու նպատակով:

 

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն