Լևոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին
Սպորտ
14:00 23/01/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ` մրցաշարում տոնելով իր 2-րդ հաղթանակը: Պարտիան ավարտվել է 43-րդ քայլին:

Այս տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 4,5 միավոր: Նա առաջատար Ուեսլի Սոյից հետ է մնում մեկ միավորով:
 

Placeholder
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին