Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը
Տնտեսություն
17:52 24/01/2017
Հայաստան

Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

Մոսկվայում  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են  «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և  «Согласие»  («Համաձայնություն»)  ԲԲ ընկերությունների  հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝  հայկական ազգային ավիափոխադրողները  հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։

Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն  որոշակի աշխատանք է կատարվել:

Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում  են կողմերի  մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել  է նախագծի ճանապարհային քարտեզը:

Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին  այս և մի շարք այլ հարցերի  քննարկումը։

 

Placeholder
Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը