Արոնյանն այսօր կմրցի մրցաշարի առաջատարի հետ
Սպորտ
10:00 24/01/2017
Հայաստան

Արոնյանն այսօր կմրցի մրցաշարի առաջատարի հետ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարում երեկ հանգստյան օր էր, իսկ այսօր Արոնյանն ուժերը կչափի առաջատար Ուեսլի Սոյի հետ: 9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:30-ին:

Հիշեցնենք, որ խաղացված 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 5.5 միավոր:  2-3-րդ հորիզոնականներում ընթացող Պավել Էլյանովն ո Վեյ Յին առաջատարից հետ են մնում կեսական միավորով: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինն ու Բաշկարան Ադհիբանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:

Placeholder
Արոնյանն այսօր կմրցի մրցաշարի առաջատարի հետ