Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
20:09 24/01/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի համաձայն՝  Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝  հասնելով  52,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ աճել են 0,45%-ով՝ հասնելով բարելի համար 55,48  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են