Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
Տնտեսություն
15:22 25/01/2017
Հայաստան

Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները

Հայաստան ժամանած իրանցի գործարարներին է ներկայացվել Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան-Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը գործարարներին ներկայացրել է իրենց բազմամյա փորձառությունը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում:

Իրանցի գործարարները ծանոթացել են նաև մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվել է Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձնական մեկնարկը տեսանելի է դարձրել Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է:

 

 

Placeholder
Իրանցի գործարարներին է ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները