Հացի շուկայում կասեցվել է 21 տնտեսավարողի արտադրությունը
Տնտեսություն
11:15 25/01/2017

Հացի շուկայում կասեցվել է 21 տնտեսավարողի արտադրությունը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում: Հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:

Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում:

Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ

Տնտեսավարող

Մարզ

Հայտնաբերված խախտումներ

Ա/Ձ Մարուսյա Թումանյան

Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան

Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Աստղիկ Ասատրյան

Վայոց ձորի մարզ,

ք. Եղեգնաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան

Գեղարքունիքի մարզ,

գ. Վաղաշեն

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ավագ Կարապետյան

Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան

Տավուշի մարզ,

գ. Աչաջուր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Հակոբ Գևորգյան

Վայոց ձորի մարզ,

ք. Վայք

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Մհեր Հակոբյան

Գեղարքունիքի մարզ,

ք. Վարդենիս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Արմենուհի Մելքումյան

Կոտայքի մարզ,

գ. Արամուս

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Սենո Խալաթյան

Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Բելա Սարգսյան

Սյունիքի մարզ,

ք. Մեղրի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան

Արարատի մարզ,

գ. Այնթապ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Նարինե Մելիքյան

Կոտայքի մարզ,

ք. Չարենցավան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Միքայել  Մխիթարյան

Շիրակի մարզ,

ք. Գյումրի

Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան

Սյունիքի մարզ,

ք. Սիսիան

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Արթուր Աղաջանյան

Արարատի մարզ,

ք. Վեդի

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արման Տերտերյան

Արմավիրի մարզ, ք. Էջմիածին

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան

Լոռու մարզ,

ք. Տաշիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան

Արմավիրի մարզ,

ք. Արմավիր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ

Լոռու մարզ,

ք. Վանաձոր

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

«Գավառի հաց» ԲԲԸ

Գեղարքունիքի մարզ,

ք. Գավառ

Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Placeholder