Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:43 25/01/2017

Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։

Թերթին հաջողվել է պարզել, որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կատարած հայտարարությունը մի քանի օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, և այսօր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ  հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։

«Գագիկ Ծառուկյանը, սակայն, բոլոր դռները չի փակել Հովիկ Աբրահամյանի առաջ։ Նա որոշում է կայացրել իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել»,-հավելել է թերթը։

Placeholder
Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում. «Ժամանակ»