ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»
Օրվա մամուլ
08:44 25/01/2017

ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»

«Փաստի» տվյալներով` արդեն որոշված է` Հանրապետական կուսակցության քարոզարշավը ղեկավարելու է վարչապետ Կարեն Կարապետյանը` անձամբ շրջելով ողջ հանրապետությունով ու հանդիպելով ժողովրդի հետ:

«Սակայն, նա կուսակցության առջև պայման է դրել. ՀՀԿ ցուցակներում օդիոզ, կրիմինալ, չսիրված դեմքեր չպետք է լինեն: Պետք է լիսկաներ, մհերներ, շմայսներ չլինեն:  ՀՀԿ վերնախավը համաձայնել է այս պայմանին: Անկախ նրանից, թե վարչապետը համամասնական ցուցակում կընդգրկվի, թե ոչ` Կարեն Կարապետյանը կգլխավորի քարոզարշավը»,-գրել է թերթը:

Placeholder
ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»