Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելառուսում ձերբակալված հրեա բլոգեր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանը կքննի վաղը՝ հունվարի 26-ին, Լապշինի շահերը կներկայացնեն ռուսաստանցի և իսրայելցի փաստաբաները: Այս մասին գրում է «Սպուտնիկ»-ը:
Նշենք, որ Լապշինը բողոքարկել է Բելառուսի դատախազության որոշումը, որի համաձայն իրեն արտահանձնելու են Ադրբեջանին:
Բողոքի քննությունը կընթանա դռնփակ նիստում: Եթե դատարանը չբավարարի նրա բողոքը, ապա Լապշինը կարող է դիմել Բելառուսի Գերագույն դատարան:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ բլոգերը, ապա նաև Իսրայելում ապրող նրա մայրը նամակ էին ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայցելով նրա ներողամտությունը: