Իրադրությունը շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:25 25/01/2017
ԼՂՀ

Իրադրությունը շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

 

 

Placeholder
Իրադրությունը շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ