Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
19:58 25/01/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի համաձայն՝  Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,32%-ով՝  հասնելով  53,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 0,23%-ով՝ հասնելով բարելի համար 55,31 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են