Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Blue Panorama ավիաընկերության հետ քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները, առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:
Աղբյուրը նշում է, որ Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել: