«Ժառանգությունն» այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:59 26/01/2017

«Ժառանգությունն» այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ոչ, ոչ, ոչ« այսպես է արձագանքել  այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝  պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝  արդեն հստակեցրե՞լ եք ՝ ում հետ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին:  Մարտիրոսյանը միաժամանակ դժվարացել է ասել՝  երբ կկայացնեն իրենց որոշումը:

Իսկ թե որ ուժերի հետ են իրենք բանակցություններ վարում,  կուսակցության փոխնախագահը նշել է.« Բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից»:  Մարտիրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ  Հ Աբրահամյանը  ՀՀԿ-ից դուրս գալուց որևէ մեկին չի միանա: «Որևէ դաշինք չի ուզի այդպիսի խորը հարված վերցնել իր վրա»,-ասել է նա:

Placeholder
«Ժառանգությունն» այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին. «Ժողովուրդ»