Վարչապետը հանձնարարեց ապահովել ռուսական կապիտալի ներգրավվածությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում
Տնտեսություն
11:36 26/01/2017
Հայաստան

Վարչապետը հանձնարարեց ապահովել ռուսական կապիտալի ներգրավվածությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի քանի հանձնարարականներ՝  կապված Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի հետ:

Առաջին հանձնարարականը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:

Վարչապետի խոսքով, ՌԴ այցի  ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նպատակով  ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ պետք է  ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կատարված աշխատանքների վերաբերյալ պետք է ամենամսյա հաշվետվություններ ներկայացնել:

Բացի այդ, վարչապետը նախարարին հանձնարարեց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով, ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել ամենամսյա հաշվետվություն:

Placeholder
Վարչապետը հանձնարարեց ապահովել ռուսական կապիտալի ներգրավվածությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում