Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինսկի դատարանն ուժի մեջ թողեց Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ դատախազության որոշումը
Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ թողեց դատախազության որոշումը՝ հրեա բլոգեր, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Այսօր դատարանը՝ Լյուբով Սիմախինայի նախագահությամբ չի բավարարել բողոքը: Դատական նիստն ընթացել է փակ ռեժիմով:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն դատարանի որոշմանն արձագանքել է.
«Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում: Տեղեկացնում եմ, որ մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»: