Քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով. Վահան Մարտիրոսյան
Տնտեսություն
14:45 26/01/2017
Հայաստան

Քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով. Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Լարսին այլընտրանք գտնելու հարցին՝  ասաց, որ Վրաստանի և Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու նպատակով քննարկումներ անցկացնելու հանձնարարականը նոր է տրված, կքննարկեն, որից հետո կներկայացնեն կառավարություն:

Նախարարի խոսքերով՝  քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով:

«Բոլոր տարբերակները մենք պարտավոր ենք նայել: Որ տարբերակը որ քննարկման արդյունքում ստանա դրական լուծում, դա կլինի իրատեսական: Քննարկվում են տարբեր ուղղություններ՝ երկաթգծի կառուցում, նոր ճանապարհի կառուցում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Մոսկվայում նախնական քննարկումներ են եղել, բայց վերջնական պայմանավորվածություն չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով. Վահան Մարտիրոսյան