Հայաստանից կազմակերպված ապօրինի  միգրացիայի երկու  աղմկահարույց գործ է բացահայտվել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:16 27/01/2017
Հայաստան

Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ է բացահայտվել. «Ժողովուրդ»

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից կազմակերպված ապօրինի  միգրացիայի երկու  աղմկահարույց գործ էր բացահայտվել:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ  կեղծ փաստաթղթերի հիման վրա մուտքի վիզա է տրամադրվել 34 ՀՀ քաղաքացու,  որոնք իբր երգ ու պարի անսամբլի կազմ,  մեկնելու էին ԱՄՆ՝  հյուրախաղերի,  իսկ իրականում՝ մշտական բնակության: 

Կատարվածը բացահայտվել էր և  հարուցվել քրեական գործ: Մեկ նմանատիպ գործ էլ հարուցվել էր  տուրիստական գործունեության քողի ներքո՝  շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ  փաստաթղթերի հիման վրա  Շենգենյան երկրների վիզա  տալու  կապակցությամբ:  Բնականաբար, երկու դեպքում էլ վիզա ստանալու համար մարդիկ մի քանի հազար եվրո են վճարել: 

«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է՝  արդյոք այս գործերում ներգրավված են եղել  նաև պետական պաշտոնյաներ,  դիվանագետներ,  և ինչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն:

«Ովքեր են եղել, ովքեր չեն եղել,  ցույց կտա  հետաքննությունը»,-կարճ պատասխանել է նա:
 

Placeholder
Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ է բացահայտվել. «Ժողովուրդ»