Զախարովա. ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռ ձևավորված չէ
Քաղաքական
15:31 27/01/2017
Աշխարհ

Զախարովա. ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռ ձևավորված չէ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռևս ձևավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով  Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին հարցին:

Հիշեցնենք, օրեր առաջ Մոսկվայում կայացել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նաև Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումները:

«Նոր հանդիպումներ, անկասկած, կլինեն, սակայն դեռևս ձևավորված օրակարգ չկա: Սակայն թեման հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այդ պատճառով տարբեր ձևաչափերում շփումները կշարունակվեն»,-ասել է նա:

Անդրադառնալով արտգործնախարարների հանդիպումների ընթացքում քննարկումներին, Զախարովան ասել է, որ դրանց արդյունքում հրապարակվել են մեկնաբանություններ լայն հանրության համար:

«Այդ թեմայով լրացուցիչ ինֆորմացիա ես չունեմ: Թեման շատ զգացմունքային է: Բանակցությունները և կառուցողական էին, և պարունակում էին  ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հստակ գաղափարներ»,-ասել է նա:

Placeholder
Զախարովա. ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների օրակարգ դեռ ձևավորված չէ