Հայաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային
Սպորտ
09:30 27/01/2017
Հայաստան

Հայաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային

Լատվիայի Ելգավա քաղաքում կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթել է 5:3 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը և Գարեգին Մաշումյանը: Հանդիպման երկրորդ կեսում աչքի են ընկել Սարո Գալստյանը և Սարգիս Նասիբյանը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի այսօր` մրցելով Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 18:30-ին:
 

Placeholder
Հայաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային