Մոսկվայում բացվել է Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին
Մշակույթ
17:59 27/01/2017
Հայաստան

Մոսկվայում բացվել է Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին

ՀՀ Զինված ուժերի 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 26-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի ներքո գործող «Տապան» թանգարանում բացվել է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Մոսկվայում Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունն, ինչպես նաև շնորհավորել է երիտասարդ լուսանկարչին ցուցահանդեսի բացման առթիվ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև ներկայացված աշխատանքների հեղինակ Դավիթ Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսին ներկայացված է Հայաստանում և Արցախում վերջին տարիներին արված քսան լուսանկար: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 23-ը:

Placeholder
Մոսկվայում բացվել է Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 25-ամյակին