ՀՀԿ-ի ռեյտինգային  ցուցակի առաջին  տեղերը կզբաղեցնեն Կարեն Կարապետյանը և Լուսինե Մեջլումյանը. ՀԺ
Օրվա մամուլ
09:13 28/01/2017

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն Կարեն Կարապետյանը և Լուսինե Մեջլումյանը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու  մարզն  ընդգրկող 9 ընտրատարածքում  ՀՀԿ-ի ռեյտինգային  ցուցակի առաջին  տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էլ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն  Լուսինե Մեջլումյանը։ 

«Մեջլումյանը հանրապետական  կուսակցության  Ալավերդու կանանց  խորհրդի նախագահն է,  Ալավերդու պղնձաձուլարանի  տնօրենը։  Մեզ հայտնի դարձավ, որ նա մի քանի տարի էլ աշխատել է  «Թեղուտ» ընկերությունումորպես ներքին աուդիտի ծառայության պետ։  Նույն աղբյուրի փոխանցմամբ  Լուսինե Մեջլումյանին կարիերայի հարցում  օգնել է նրա հորեղբայրը՝ Վալերի Մեջլումյանը, որն էլ Վալեքս ընկերությունների խմբում գտնվող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 100 տոկոս  բաժնետերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից»,-գրել է թերթը:

Placeholder
ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն Կարեն Կարապետյանը և Լուսինե Մեջլումյանը. ՀԺ