Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
19:51 28/01/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Աղբյուրի համաձայն՝  Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1,60%-ով՝  հասնելով  52,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 1,72%-ով՝ հասնելով բարելի համար 55,27 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազում են