«Պատմամշակութային հուշարձանների պահպանման» ՊՈԱԿ-ի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Մշակույթ
13:20 30/01/2017

«Պատմամշակութային հուշարձանների պահպանման» ՊՈԱԿ-ի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վլադիմիր Պողոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

«Պարոն Պողոսյանն արցախյան պատերազմի մասնակից է, այդ ժամանակ կորցրել է առողջությունը, շաքարի խնդիր ունի, որոշեց զբաղվել առողջության վերականգնման հարցերով: Այդ իսկ պատճառով իր դիմումի համաձայն դուրս է եկել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձրարությամբ  ՊՈԱԿ-ում անցացվել էր աուդիտ, հայտնաբերվել էին ֆինանսական չարաշահումներ, բավականին բացթողումներ:  Դեռևս 2016 թ. դեկտեմբերի 13-ին նախարարը հայտարարել էր, որ աուդիտի արդյունքների հիման վրա արդեն որոշում է կայացվել ազատել ՊՈԱԿ-ի տնօրենին. «Նա այս պահին վատառողջ է, չեմ ստորագրել ազատման հրամանը, սպասում եմ առողջացմանը: Մարդը պետք է ազատվի, պատասխան տա, վերականգնվեն այդ միջոցները: Իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով»:

Աուդիտի արդյունքների հետ կապված Ա. Փիլիպոսյանն ասաց, որ եթե հիմնարկն աշխատում է, աշխատանքի ընթացքում լինում են և թերություններ, և նվաճումներ:

«Կոնկրետ աուդիտի փաստերից տեղյակ չեմ»,- հավելեց նա:

Placeholder
«Պատմամշակութային հուշարձանների պահպանման» ՊՈԱԿ-ի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից