3 ոսկե և 1 բրոնզե մեդալ` Փարիզի մրցաշարից
Սպորտ
18:17 30/01/2017
Հայաստան

3 ոսկե և 1 բրոնզե մեդալ` Փարիզի մրցաշարից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները փայլուն մրցելույթներ են ունեցել և նվաճել են 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներ են դարձել՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան), 80 կգ քաշային Կարապետ Չալյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան): Բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշային, Արթուր Ալեքսանյանի եղբայր Ռաֆայել Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան):

Արթուր Ալեքսանյանը, ով նույնպես պետք է մասնակցեր մրցաշարին` 98 կգ քաշային կարգում, հիվանդության պատճառով չի կարողացել մրցելույթներ ունենալ:

Հավելենք, որ մեր տղաները Փարիզ են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ: Մրցաշարին մասնակցում էին 25 երկրների ուժեղագույն ըմբիշները:

Placeholder
3 ոսկե և 1 բրոնզե մեդալ` Փարիզի մրցաշարից