Կանադայի իշխանությունները Քվեբեկի մզկիթում հարձակումն անվանել են ահաբեկչություն
Իրավունք
10:26 30/01/2017
Աշխարհ

Կանադայի իշխանությունները Քվեբեկի մզկիթում հարձակումն անվանել են ահաբեկչություն

Առնվազն հինգ մարդ է զոհվել Կանադայի Քվեբեկ քաղաքի (համանուն նահանգի մայրաքաղաքը) մզկիթում հրաձգության հետևանքով: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ոստիկանությունը դեռևս հստակ չի հայտարարել զոհերի և վիրավորների թիվը: Հարձակման պահին մզկիթում գտնվել են տասնյակ մարդիկ, ովքեր հավաքվել էին կիրակնօրյա երեկոյան աղոթքին մասնակցելու:

Քվեբեկի ոստիկանությունից հայտնել են, որ այժմ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, մզկիթում գտնված բոլոր մարդիկ տարհանվել են: Ձերբակալվել է երկու մարդ:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ մզկիթ է ներխուժել երեք զինված մարդ: Ոստիկանությունը դեռ չի բացառել, որ հնարավոր է երրորդ անձին հաջողվել է  թաքնվել:

Ռիա նովոստին հղում անելով Radio Canada-ին, գրում է, որ անհայտ անձիք եղել են դիմակներով և գոռացել են՝ «Ալլահ Ակբար»:

Ռիա նովոստին նաև գրում է, որ Կանադայի Քվեբեկ նահանգի վարչապետ  Ֆիլիպ Կուիլարդը մզկիթում հարձակումն անվանել է ահաբեկչություն:
 

Placeholder
Կանադայի իշխանությունները Քվեբեկի մզկիթում հարձակումն անվանել են ահաբեկչություն