Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
Մշակույթ
18:45 30/01/2017
Աշխարհ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը  փետրվարի 8-ին Երաժշտության մոսկովյան միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով)։

Երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համերգի ընթացում հնչելու են  Ռախմանինովի, Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։

Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան: 

Placeholder
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը