Հովիկ Աբրահամյանի որդին հրաժեշտ կտա պաշտոնին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 31/01/2017

Հովիկ Աբրահամյանի որդին հրաժեշտ կտա պաշտոնին. «Ժամանակ»

Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի  պաշտոնից հրաժարական կտա  նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:  Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝  ՀՀԿ-ից դուրս գալուց հետո  նրա ազգականներն ու բարեկամները  լքում են իրենց պաշտոնները:  Երեկ հայտնի դարձավ, որ  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել  Զվարթնոցի մաքսատան  ղեկավարի պաշտոնից:  Այս մասին գրել  է «Ժամանակ»-ը:

Չի  բացառվում, որ հրաժարականի որոշումներ  կայացնեն մարզի  Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ  համայքների  ղեկավարները,  ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են  ՀՀ ոստիկանության  Արարատի մարզային վարչություն:

«Նշենք, սակայն, որ  Արգամ Աբրահամյանը  քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից:  Նրա աները՝  Գագիկ Ծառուկյանը որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»,-հավելել է թերթը:

 

Placeholder
Հովիկ Աբրահամյանի որդին հրաժեշտ կտա պաշտոնին. «Ժամանակ»