Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 290 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:31 31/01/2017
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 290 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց:  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

 

Placeholder
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 290 կրակոց. ԼՂՀ ՊՆ