Եղանակի պատճառով չեն գործում Բաթումիի օդանավակայանն ու նավահանգիստը
Տարածաշրջան
11:32 31/01/2017

Եղանակի պատճառով չեն գործում Բաթումիի օդանավակայանն ու նավահանգիստը

Վատ եղանակի հետևանքով Վրաստանի արևմտյան մասում խնդիրներ են առաջացել: Աջարիայում մոտ 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Վրացական լրատվամիջոցի   հաղորդմամբ, տեխնիկական խմբերն աշխատում են արտակարգ ռեժիմով:

Եղանակի ու առատ ձյան հետևանքով արդեն երեք օր չի գործում Բաթումիի միջազգային օդանավակայանը, երկու օր է՝ նավեր չի ընդունում նաև նավահանգիստը:

Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքները քաղաքի փողոցներում շարունակվում են, աշխատում է հատուկ տեխնիկա, ձյան մաքրման աշխատանքներում ներգրավել է մոտ 50 մարզիկ: Ծովափնյա Քոբուլեթի բնակավայրում ևս ձյունը խնդիրներ է առաջացրել:

Եղանակի պատճառով դպրոցներում ուսումնական պրոցեսը կասեցվել է, չեն գործում նաև մանկապարտեզները:

 

Placeholder
Եղանակի պատճառով չեն գործում Բաթումիի օդանավակայանն ու նավահանգիստը