Հանրապետության դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ահազանգեր չկան. Արշակյան
Կրթություն, գիտություն
12:24 01/02/2017
Հայաստան

Հանրապետության դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ահազանգեր չկան. Արշակյան

«Հանրապետության հանրակրթական դպրոցներում դասերն իրենց բնականոն հունով ընթանում են, ջերմաստիճանի հետ կապված դպրոցներից որևէ ահազագ չենք ստացել»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Նրա խոսքով՝ երբ որ խնդիր կլինի, նախարարությունում ահազանգեր կստանան, այդ դեպքում իրավիճակային լուծումներ կառաջարկեն։

Արշակյանը հիշեցրեց, որ հունվարի 9-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից դպրոցներին շրջաբերական էր ուղարկվել, որ յուրաքանչյուր դպրոց իր պայմաններից ելնելով կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ դասապրոցեսը կարճացնել կամ ուշ սկսել. «Այն դպրոցները, որտեղ փոփոխություններ են տեղի ունեցել շրջաբերկանից հետո, շարունակում են փոփոխված ռեժիմով, երբ արդեն ջերմաստիճանային պայմանները նորմալ կլինեն, կվերադառնան նախկին ռեժիմին»։
 

Placeholder