Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանին կփոխարինի Բուլկի Արամը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:59 01/02/2017

Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանին կփոխարինի Բուլկի Արամը. «Ժողովուրդ»

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարապետ Գուլոյանն առաջիկայում  ազատվելու է  Կոտայքի մարզպետի պաշտոնից և  ռեյտինգային ընտրակարգով  առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:  Ավելին՝ լուրեր կան նաև նրան փոխարինողի անվան մասին.  ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը:

 Տեղեկությունը ճշտելու նպատակով  «Ժողովուրդ»-ը փորձել է կապ  հաստատել  Կոտայքի մարզպետարանի հետ, սակայն այնտեղ «կենդանի շունչ» չկա  օրեր շարունակ:  Իսկ Արամ Հարությունյանը չի խոսում:  Ինչ վերաբերում է Գուլոյանին՝  ապա նա դե յուրե դեռևս  Կոտայքի մարզպետ է, չնայած դեկտեմբերից աշխատանքի չի ներկայանում: 

«Եվ այսօր նրան փորձություն է սպասվում.  Կոտայքի մարզ է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը և հետաքրքիր է՝ արդյոք  Գուլոյանը կլինի  վարչապետին դիմավորողների շարքում,  թե ինչ-որ պատրվակ կգտնի ու  իշխանությունների մոտ չի երևա»,-հավելել է թերթը:

Placeholder
Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանին կփոխարինի Բուլկի Արամը. «Ժողովուրդ»