Իրանի ՊՆ-ն արձագանքել է նոր հրթիռի փորձարկման առնչությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը
Քաղաքական
14:50 01/02/2017
Աշխարհ

Իրանի ՊՆ-ն արձագանքել է նոր հրթիռի փորձարկման առնչությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը

Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու Իրանի պաշտպանական քաղաքականությանը,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

Հիշեցնենք, նախօրեին ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Իրանի կողմից նոր բալիստիկ հրթիռների փորձարկումն անընդունելի է, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևն է այն արգելում:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արձագանքելով Միացյալ Նահանգների ներկայացուցչին, մասնավորապես ասել է. «Վերջերս կատարված հրթիռային փորձարկումն իրականացվել է մեր նախատեսած ծրագրերի շրջանակներում և ոչ մի երկրի թույլ չենք տա, որպեսզի միջամտի մեր պաշտպանական հարցերին»:

«Իրանի կողմից իրականացրած հրթիռային փորձարկումը չի հակասում միջուկային համաձայնությանը»,-հավելել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը:

Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին էլ հայտարարել է, որ հրթիռների փորձարկումը իրանցիների ազգային շահերը պաշտպանելու և երկրի անվտանգությունն ապահովելու Իրանի իրավունքն է:

Placeholder
Իրանի ՊՆ-ն արձագանքել է նոր հրթիռի փորձարկման առնչությամբ ԱՄՆ-ի հայտարարությանը