Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Քաղաքական
17:14 01/02/2017

Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: 

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, շեշտելով անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու զարգացման միտումները, նշել է, որ հարևանների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Placeholder
Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին