Հայ փոքրիկ երգիչները ճապոներենով տասը երգ կձայնագրեն
Մշակույթ
15:35 01/02/2017

Հայ փոքրիկ երգիչները ճապոներենով տասը երգ կձայնագրեն

«Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը չորս օրում պետք է ձայնագրեն 10 ստեղծագործություն ճապոներենով: Լրագրողների հետ  հանդիպմանը «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանն ասաց երգերը ձայնագրվում են ճապոնական հայտնի «Վիկտոր Էնթերթեյնմենթե կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

Ճապոնական կողմից Երևան է եկել 4 մասնագետ՝  կազմակերպության տնօրենը, հնչյունային ռեժիսորը, պրոդյուսերը,  լուսանկարիչը: Հյուրեն այս օրերին բացի ձայնագրման աշխատանքներին հետևելուց այցելում են տեսարժան վայրեր: Այս օրերին արված նկարահանումները հետագայում ֆիլմի կվերածվեն:

«Վիկտոր Էնթերթեյնմենթ» կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն պատմեվ, որ փոքրիկ երգիչների կատարումները լսել է պատահաբար հեռուստատեսությամբ:

«Շատ տպավորված էինք, ցանկացանք, որ այդ երեխաներն անպայման երգեն ճապոնական երգեր»,-ասաց Նագանոն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հայ փոքրիկ երգիչները ճապոներենով տասը երգ կձայնագրեն