Տիգրան Թորոսյանին հրավիրել են ՀՀԿ դպրոցում դասավանդելու. ՀԺ
Օրվա մամուլ
08:52 02/02/2017

Տիգրան Թորոսյանին հրավիրել են ՀՀԿ դպրոցում դասավանդելու. ՀԺ

ԱԺ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի։  Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում  հաստատել է ՀՀԿ գործող փոխնախագահ  Արմեն Աշոտյանը։

«Մենք դասավանդելու ենք հրավիրում  տվյալ թեմայի  լավագույն բանախոսներին, որոնք երեք՝ քաղաքական, ակադեմիական կամ փորձագիտական շրջանակներից են։  Պարոն Թորոսյանը  բուռն քաղաքական գործունեությունից  հետո անցել է  նույնքան բուռն գիտամանկավարժական  գործունեության։  Նրա մասնագիտական կարողությունները  շատ բարձր են,  և ես շատ ուրախ եմ, որ նա թեկուզ այս առիթով  այցելել է մեր գրասենյակ»,- ասել է Ա. Աշոտյանը։

Թերթը հիշեցրել է,  որ 2008թ. աշնանը  իշխանությունները  Հովիկ Աբրահամյանին  ԱԺ նախագահ  նշանակելու պատճառով  Տ.Թորոսյանին  հանեցին  այդ պաշտոնից, իսկ վերջինս հեռացավ ՀՀԿ-ից, որի հիմնադիրներից  էր եղել։

 

Placeholder
Տիգրան Թորոսյանին հրավիրել են ՀՀԿ դպրոցում դասավանդելու. ՀԺ