Մոուրինյո. «Ես չեմ քննադատում «Հալլ Սիթիի» խաղը»
Աշխարհում
09:24 02/02/2017
Աշխարհ

Մոուրինյո. «Ես չեմ քննադատում «Հալլ Սիթիի» խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Հալլ Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում իր թիմի արձանագրած գելազուրկ ոչ-ոքին։

«Մենք չխփեցինք։ Առանց գոլի հնարավոր չէ հաղթել։ Նրանց դարպասապահը լավ հանդիպում անցկացրեց,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։- Երբ դու յուրաքանչյուր խաղակեսում խաղում ես 35-40 րոպե, դա շատ է։ Կարծում եմ՝ «Հալլ Սիթիի» խաղացողները փորձում էին հասկանալ, թե մրցավարը որքան բան կարող է թույլատրել իրենց, և որքան հեռու կարող է գնալ այդ ամենը։ Նրանք ստացան այն, ինչ ցանկանում էին։ Իրենց հարմարավետ էին զգում։ Ես չեմ քննադատում նրանց, քանի որ պայքարում են գոյության համար, և յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի»։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել առաջին քառյակի թիմերից միավորների տարբերությունը կրճատելու հնարավորությունը։ Ժոզե Մոուրինյոյի թիմը մնում է 6-րդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջլով «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Սիթիին»։
 

Placeholder
Մոուրինյո. «Ես չեմ քննադատում «Հալլ Սիթիի» խաղը»