Միքայելյանի անվան  վիրաբուժական  հիվանդանոցը  հանվել է  վաճառքի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:54 02/02/2017

Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով,  Միքայելյանի անվան  վիրաբուժական  հիվանդանոցը  հանվել է  վաճառքի:  Պատճառը, ըստ  թերթի տեղեկությունների,  հիվանդանոցի ֆինանսական  խնդիրներ են:  Ընդ որում,  ֆինանսական խնդիրների պատճառով  տևական ժամանակ է՝  հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով: 

Լուրը ճշտելու համար  թերթը զանգահարել է  հիվանդանոցի փոխտնօրեն  Մնացական  Ղարագյոզյանին, որը սակայն հերքել է լուրը:  «Ոչ, նման բան չկա,  ես նման տեղեկություններ չունեմ»,- ասել է նա:  Հիշեցնենք, որ  վիրաբուժական հիվանդանոցը  պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ  Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս  հաստատությունը  կանգնել է խնդիրների առաջ:

Placeholder
Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի. «Ժողովուրդ»