Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը
Տնտեսություն
18:39 02/02/2017
Հայաստան

Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով օրինագծերին, կարևորել է դրանց ընդունումը. «Մեր գործարար աշխարհի գործընկերներն են խնդրել այս հարցին ուշադրություն դարձնել: Մաքսիմալ ուշադիր եղեք»:

 

Placeholder
Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը