Պետական գաղտնիքի տիրապետող անձինք այլևս լրացուցիչ չեն վարձատրվի
Տնտեսություն
12:35 02/02/2017
Հայաստան

Պետական գաղտնիքի տիրապետող անձինք այլևս լրացուցիչ չեն վարձատրվի

ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, որով հանվում է պետական գաղտնիքի տիրապետող անձանց լրացուցիչ վարձատրության պահանջը: Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: 

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ օրենքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված էր լրացուցիչ վարձատրություն:

«Օրենքի նախագծով առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը»,- նշեց Վարդան Արամյանը:

Ըստ հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 մլն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32.մլն դրամ:

 

Placeholder
Պետական գաղտնիքի տիրապետող անձինք այլևս լրացուցիչ չեն վարձատրվի