Արտոնություն՝ էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրին
Տնտեսություն
15:53 02/02/2017

Արտոնություն՝ էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  «ՎԻԿԻՆԳ» ընկերությանը տրամադրեց ներմուծվող որոշակի ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն:

Ինչպես նշեց Տնտեական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ընկերությունը ներկայացրել է շուրջ 760 մլն դրամի ներդրումային ծրագիր և  նախատեսում է  ստեղծել 15 նոր աշխատատեղ: 

«ՎԻԿԻՆԳ» ընկերությունը կառուցում է փոքր 1.8 մգվտ հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետի պոտենցիալը էլեկտրոէներգիա արտադրելու համար:

 

Placeholder
Արտոնություն՝ էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրին