Առանց բարձրորակ ուսուցիչների և կրթական ծրագրերի անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ. Վարչապետ
Կրթություն, գիտություն
11:43 02/02/2017
Հայաստան

Առանց բարձրորակ ուսուցիչների և կրթական ծրագրերի անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ. Վարչապետ

Առանց բարձրորակ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակության կրթական ծրագրերի իրականում անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ շատ դեպքերում այսօր ունենք  ուսուցիչների վերապատրաստումների ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկակապես ներկա լինելով:

«Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որի մասին բարձրաձայնում են թե ծնողները, թե ուսուցիչները»,- ասաց վարչապետը:

Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը  ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց  մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

Placeholder
Առանց բարձրորակ ուսուցիչների և կրթական ծրագրերի անհնար է ունենալ որակյալ կրթական համակարգ. Վարչապետ