ՊՆ խոսնակ. Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել
Քաղաքական
12:58 02/02/2017

ՊՆ խոսնակ. Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ԶԼՄ-ում հրապարակված այն լուրին, թե զինվորներ տեղափոխող մեքենան ընկել է ձորը, կան վիրավորներ:

«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Placeholder
ՊՆ խոսնակ. Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել